National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.06.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հունիսի 26-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Ողջունելով հյուրին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի կողմից վերջերս ստորագրված նամակ-համաձայնագիրը, ինչպես նաեւ դեսպանատան կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը:

Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ գործակցությունն արդյունավետ է լինելու։

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խնդրանքով՝ Ջուդիթ Ֆարնուորթը մանրամասներ է ներկայացրել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացից։ Նա նշել է, որ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարության հենքի վրա եւ կարեւորել է իր ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը։

Դեսպանի խոսքով՝ «Միացյալ Թագավորությունը լքելու է Եվրոպական միությունը, բայց ոչ Եվրոպան»։

Ջուդիթ Ֆարնուորթը կարեւորել է մեր երկրի խորհրդարանի հետ համագործակցությունը եւ տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք նոր համատեղ ծրագրեր իրականացնել։

Վահրամ Բաղդասարյանը նշելով, որ Հայաստանը 2018 թվականի ապրիլից հիմնովին անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգի՝ մանրամասներ է ներկայացրել ընթացող բարեփոխումների գործընթացից, կարեւորել երկրի ղեկավարության հաստատակամությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ նկատելի ապագայում Հայաստանում կնվազեն կոռուպցիոն երեւույթները եւ կարեւորել է արդարադատության համակարգում տեղի ունեցող հիմնարար բարեփոխումները։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին՝ Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության հետ գործակցությունը եւ անհրաժեշտ համարել դրա առավել զարգացումը նաեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։

Խորհրդարանական դիվանգիտության զարգացման գործում ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը։

Անդրադարձ կատարելով տարածաշրջանային խնդիրներին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը երբեք պատերազմ չի ցանկացել։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ համանախագահների հայտարարությունները պետք է լինեն հասցեական։

Ջուդիթ Ֆարնուորթը Արցախի խնդրի լուծման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում նույնպես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։

Դեսպանը Հյուսիսային Իռլանդիայի օրինակը մեջբերելով՝ նկատել է. «ժամանակին ոչ մեկը չէր հավատում, թե այնտեղ խաղաղություն կհաստատվի, սակայն քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում խաղաղություն է հաստատվել եւ վերացվել են ռազմականացված սահմանները»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բազմաթիվ այլ հարցերի։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ մեր երկրի խորհրդարանի եւ դեսպանատան միջեւ համագործակցությունը շարունակական կլինի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am